Աննախադեպ հանդիպում. Սինգապուրյան փորձը և Ծառուկյանի` նոր Հայաստանի տեսլականը


Աննախադեպ հանդիպում. Սինգապուրյան փորձը և Ծառուկյանի` նոր Հայաստանի տեսլականը
Հուլիս 17 01:31 2018

Օրերս <<Մուլտի Գրանտ>> հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում  մեկարկել է  <<Արդյունավետ կառավարում և առաջնորդություն, Սինգապուրի փորձը>> խորագրով կոնֆերանսը, որի նախաձեռնող կողմը եղել է <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Համաշխարհային տնտեսության մեջ իր յուրահատուկ տեղը զբաղեցնող Սինգապուրի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ պատվիրակությունն է ժամանել Հայաստան` իրենց փորձը փոխանցելու և ուսումնասիրելու հայկական տնետեսության զարգացման ճիշտ և արդյունավետ ուղիները:

Կոնֆերանսին հնչել են երկկողմանի հարգանքի խոսքեր և պատրաստակամություն օգնել Հայաստանին` ոտքի կանգել քսան տարվա կոռումպացված և լճացած իշխանությունից ազատված ժողովրդին: Գագիկ Ծառուկյանը իր ողջյունի խոսքում նշել է, որ չնայած երկու երկների միջև հեռավորությանը, Հայաստանը և Սինգապուրը ունեն նմանություններ` չունենալով բանական մեծ ռեսուրսներ` ունեն ամենակարևորը` տաղանդավոր մարդու ռեսուրսը, ինչը կարող է Հայստանի զարգացման ամենալավ տեսլականը դառնալ ապագայի համար:

Ինչպես նաև ԲՀԿ ղեկավարը ավելացրել է, որ Հայաստանի այսօրվա կարգավիճակը ավելի լավ է, քան Սինգապուըինը` նախկինում, սակայն երկիրը ճգնաժամից դուրս բերելու, ինչպես նաև ճիշտ և գրագետ մոտեցում ցուցաբերելու համար անհրաժեշտ է օգտվել աշխարհում ամենալավ կառավարման մոդելը ունեցող երկրի փորձից: Հարավարևելյան Ասիայի մարգարիտ հանդիսացող Սինգապուրի պատվիրակության անդամները հիացած լինելով ջերմ ընդունելությունից, իրենց խոսքում բազմիցս շնրահակալություն են հայտնել ԲՀԿ-ի ղեկավարին, նշելով որ համոզված են, որ  Գագիկ Ծառուկյանը անունը ինքնին վստահության ոսկե ստանդարտներին համապատասխանող բրենդ է, որը ապագայում թույլ է տալու  բազմաթիվ միջազգային ներդրողների մուտք գործել հայստանյան շուկա, իրենց կողմից ավելացնելով, որ բարգավաճ Հայաստան ստեղծելու համար կփորձեն ներդրողների մի մեծ զնագված ներգրավել Հայաստան իրենց հարևան այնպիսի երկրներից, ինչպիսեք են Կորեան, Մալազիան, ճապոնիան և այլն:

Տպավորված լինելով ջերմ ընդունելությունից հանդիպման վերջում Սինգապուրի պատվիրակության անդամ, Սինգապուրի իշխող կուսակցության ներկայացուցիչ Մայքլ Հենգը առաջարկել է, որ Երևանը և Սինգապուրը դառնան քույր քաղաքներ, որով ավելի կամրապնդվի երկու եկրների միջև կապը: Հարկ է նշել նաև այն հանագամանքը, որ Գագիկ Ծառուկյանը չի դադարում իր բոլոր կապերը օգտագործել Հայստանի և հայ ժողովրդի բարեկեցիկ ապագա կառուցելու համար: