«Փորձագիտական կենտրոն»-ի փլուզման հետեւանքով վնասվածքներ ստացած աշխատակիցը վիրահատության կարիք չունի, նրան այցելել է Արտակ Զեյնալյանը


«Փորձագիտական կենտրոն»-ի փլուզման հետեւանքով վնասվածքներ ստացած աշխատակիցը վիրահատության կարիք չունի, նրան այցելել է Արտակ Զեյնալյանը
Հուլիս 16 19:10 2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ տեղեկանալու ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող աշխատակցի վիճակի մասին:

«Արմենպրես»-ին -ի հաղորդմամբ՝ նախարարը հիվանդանոց այցելեց դեպքի վայրում լինելուց հետո:

«Փորձագիտական կենտրոնի տնօրենի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ է: Շատ աչալուրջ, առանձնահատուկ ուշադրությամբ հետևելու են նրա առողջությանը: Այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում»,- ասաց Զեյնալյանը և վստահեցրեց, որ վիրահատության կարիք դեռևս չկա:

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատությաննախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մեկաշխատակից մահացել էմյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքումԵրրորդաշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցիցքանի որ թեթև քերծվածքներ է ստացել: