Փլուզում Երևանի Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ


Փլուզում Երևանի Արշակունյաց պողոտայում. կան տուժածներ
Հուլիս 16 12:57 2018

Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը և թուլացած օդորակիչները (2 հատ):