Օբամեյանգը Մխիթարյանից ստացավ «Micky Toy»-ը


Օբամեյանգը Մխիթարյանից ստացավ «Micky Toy»-ը
Հուլիս 15 10:33 2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը իր թիմակից Հենրիխ Մխիթարյանից «Micky Toy» խաղալիք է ստացել: Օբամեյանգը փորձել էր հայ ֆուտբոլիստի կազմակերպած խաղարկության միջոցով ստանալ այդ խաղալիքը, սակայն Մխիթարյանը կատակով արգելել էր մասնակցել խաղարկությանը: Այժմ, ստանալով խաղալիքը, Օբամեյանգն իր ինստագրամում գրել է. «Մխիթարյան, կներես և շնորհակալություն «Micky Toy»-ի համար»:

 



loading...