Ամերիկացի գիտնականները հրապարակել են մթերքների ցանկ, որոնք օգնում են բարձրացնել IQ-ն, ինչպես նաև դրական ազդեցություն են ունենում առողջության վրա: Այս ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում ձուկը և ծովամթերքը, որում առկա Է «Omega-3» ճարպաթթու:
Երկրորդ պատվավոր տեղն են զբաղեցնում կաթնամթերքները: Շնորհիվ այս մթերքների, մարդկանց մոտ ուժեղանում է հիշողությունը, զարգանում են տրամաբանական հմտությունները ու ընկալելու ունակությունը:
Երրորդ հորիզոնականն են զբաղեցնում լոբին, ոլոռը, որոնցում առկա է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ:
Լոլիկը ևս նպաստում է ինտելեկտի բարձրացմանը: