Մանրուքներ, որոնք նա միշտ նկատում է քեզ նայելիս

Մանրուքներ, որոնք նա միշտ նկատում է քեզ նայելիս
Հուլիս 13 00:49 2018

1. Եթե զգալի կարճացրել եք ձեր մազերը։ Տարօրինակ լեգենդ է շրջում այն մասին, թե իբր տղամարդիկ չեն նկատում, երբ կանայք փոխում են իրենց սանրվածքը։ Դա նույնն է, թե ասել, որ տղամարդիկ ի վիճակի չեն իրենց կնոջը նկարագրել ոստիկանությանը, եթե նա հանկարծ անհետանա կամ նրա պատկերը կազմելու անհրաժեշտություն լինի։ Տղամարդը հաստատ կնկատի, որ դուք տանից դուրս եք եկել պոչ կապած մազերով, իսկ վերադարձել եք կանաչ ներկած կարճ սանրվածքով։
2. Թե ինչպես ես զսպում ժպիտդ, երբ ձեւացնում ես, թե զայրացել ես, բայց իրականում այդ հիմար կատակն իրոք զվարճալի է թվացել, չնայած այն անպարկեշտ էր։
3. Ինչպես ես նայում նրան, երբ քեզ դուր է գալիս այն, ինչ նա արել է։ Դա ոչ միայն հավանություն տվող հայացք է, այն ասում է՝ ահա ինչու եմ քեզ սիրում։ Իսկ երբեմն հայացք, որն ասում է՝ այս գիշեր մենք հաստատ մի բան անելու ենք։
4. Երբ դու կրծկալ չես կրում։ Դա հասկանալու համար տղամարդն անգամ նայելու կարիք չունի։ Նա 6-րդ զգայարանով դա զգում է։
5. Երբ դու նոր ներքնազգեստ ես կրում։ Նա միգուցե չի հիշում քո բոլոր կիսաշրջազգեստներն ու շապիկները, որ կախված են պահարանում։ Բայց ցանկացած տղամարդ պատրաստ է գրազ գալ, որ անսխալ կթվարկի քո բոլոր կրծկալներն ու վարտիքները, անգամ եթե չկարողանա հիշել իր ներքնազգեստը։ Խնդրի՛ր նրան թվարկել քո կրծկալները, եւ ինքդ կհամոզվես։
6. Երբ դու ձեւացնում ես, թե քնած ես, բայց արդեն արթնացել ես։ Հետաքրքիր է՝ ինչու՞։ Իսկ դու սպասում ես, որ նա առաջի՞նը վեր կկենա եւ քեզ սուրճ կեփի։ Կամ որ քեզ համբույրո՞վ «կարթնանցի»։
7. Երբ դու հիշում ես ինչ-որ մանրուքներ, որոնք նա պատմել է քեզ։ Հատկապես եթե դու հիշում ես պատմությունները, որոնց նա մեծ նշանակություն չի տվել։ Այնպես որ դա հիանալի է՝ իմանալ, որ դու հիշում ես նրա սիրելի ֆիլմը կամ որ նա դեռ ոխ է պահում է ավագ եղբոր դեմ, ով ծաղրել էր իրեն 7 տարեկանում։
8. Երբ դու զգում ես, որ նա դժվար օր է ունեցել, անգամ եթե նա փորձում է դա թաքցնել։ Դա մտերմության նշան է, հատկապես եթե դու նրան չես տանջում հացերով, այլ ուղղակի հասկանում ես, որ նա վատ տրամադրություն ունի եւ փորձում ես բարձրացնել այն։
9. Երբ քեզ ինչ-որ բան է անհանգստացնում, անգամ եթե դու լռում ես։ Բարեբախտաբար դա երկու սեռերին բնորոշ հատկություն է։
10. Նրա ձեռքը բռնելու քո սովորությունը, երբ դուք զբոսնում եք։ Եվ այն, թե ինչպես է քո ձեռքը հարմարավետ տեղավորվում նրա խոշոր ափերի մեջ։

loading...