Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին


Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին
Հուլիս 12 23:49 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցինթե արդյո՞ք հետախուզում կհայտարարվի այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության,  Փաշինյանը նշեցոր այդ որոշումներն ինքը չի կայացնում:

«Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կանթե ինչ է տեղի ունենումեթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»,- ասաց Փաշինյանը և ևս մեկ անգամ շեշտեցոր Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:

Հարցինթե չի՞ բացառվում արդյոք, որ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվիՓաշինյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվումորովհետև դա նախատեսված է օրենքովԱյսինքն՝ այնպես չի որ ինչ-որ մեկի քմահաճույքով  պետք է դա տեղի ունենաԵս մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում  ասել եմոր չի լինելու մի դեպքոր  կառավարությունը փորձի ինչ-որ ձևով  միջամտելՉի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբՍկբունքը սա է »,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր վստահեցրեց, թե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Մարտի 1-իգործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան: