Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան


Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան
Հուլիս 12 22:42 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա,  ըստ էության, առաջին շփումն է եղել:

«Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են անքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա: