Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կազմից


Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կազմից
Հուլիս 12 22:36 2018

Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Իտերֆաքս»-ը: Մաքսիմ Շևչենկոն հայտնի է իր ադրբեջանամետ ու հակահայկական տեսակետներով: