Վանաձորում կորած 3-ամյա երեխային գտել են


Վանաձորում կորած 3-ամյա երեխային գտել են
Հուլիս 12 22:27 2018

Վանաձորում կորած երեխային գտել են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին ժամը 18:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

 

Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին Արցախի պուրակի մոտակայքում հայտնաբերել են Ա. Ա.-ին (2015 թ.):