«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստը պաշտոն ստացավ


«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստը պաշտոն ստացավ
Հուլիս 12 20:32 2018

Hraparak.am գրում է, որ «Նոր Հայաաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցություն է ունեցել, առաջամարտիկներից էր։ Կաթողիկոսի դեմ պայքարելու համար նրան կասկածում էին աղանդավորության մեջ, անվանում էին «Սորոսից սնվող գրանտակեր»։

 

Մինչ այս մեզ հասած տեղեկությունների համաձայն, Կարեն Պետրոսյանին պատրաստվում էին պաշտոն տալ, խոսակցություններ էին տարվում, միգուցե նշանակեն մարզպետի պաշտոնում։ Սակայն դա չեղավ։

 

Առաջիկայում տեղի կունենան ռեկտորի ընտրությունները։ Եվ, հավանաբար, հենց Կարեն Պետրոսյանին կնշանակեն ռեկտորի պաշտոնում:



loading...