Կանաչիներով կարկանդակ. ամառային թեթև ուտեստ


Կանաչիներով կարկանդակ. ամառային թեթև ուտեստ
Հուլիս 12 20:22 2018

Ամռանը շատ հարմար է պատրաստել թարմ կանաչիով այս կարկանդակը:

Անհրաժեշտ է՝

1 կգ ալյուր

2 թեյի գդալ աղ

2 թեյի գդալ խմորիչ

այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր:

Պատրաստման եղանակը

Հունցել խմոր, թողնել հանգստանա 15-20 րոպե: Խմորը բաժանել փոքր գնդերի: Գնդերը բացել, տափակեցնել, միջուկը լցնել և փակել: Շարել թիթեղի վրա, թողնել 15-20 րոպե՝ մինչև հասունանա, ապա թխել ջեռոցում: Միջուկը Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ: Ամբողջը մանր կտրատել, աղ անել, ավելացնել բուսական յուղ՝ ըստ քիմքի:

Բարի ախորժակ: