ԱՆ-ը հորդորում է Ուկրաինա մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ


ԱՆ-ը հորդորում է Ուկրաինա մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
Հուլիս 12 19:51 2018

Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով  մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ:  

«Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 1բերովի դեպքորոնցից 14-ը՝ չպատվաստվածիսկ 3-ըթերի պատվաստված անձանց մոտԴեպքերիհավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

ՄիաժամանակՈւկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքըայս անգամ 15 տարեկան դեռահասի մոտԵրեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկվիճակը կայուն էԱռողջապահության պատասխանատուները տեղեկացնում ենորՈւկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ: