Հայ ակտիվիստը պայքարելու է Խաբարովսկի քաղաքապետի պաշտոնի համար


Հայ ակտիվիստը պայքարելու է Խաբարովսկի քաղաքապետի պաշտոնի համար
Հուլիս 12 19:35 2018

Խաբարովսկում «Ազգային ազատագրական շարժման» համակարգող Արմեն Խաչատրյանն իր թեկնածությունն է առաջադրել քաղաքապետի ընտրություններում, գրում է rusarminfo.ru-ն:

 

Ինչպես հաղորդվում է, քաղաքական կուսակցություններից քաղաքապետի ընտրություններում են առաջադրվում «Նացիոնալնի կուրս» կուսակցությունը ներկայացնող Արմեն Խաչատրյանը, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ներկայացնող Սերգեյ Կրավչուկը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցությունից Սերգեյ Բեզդենեժնիխը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Մաքսիմ Կուկուշկինը, Ռուսաստանի սոցիալ- դեմոկրատական կուսակցությունից Սերգեյ Ռոմանովը, «Պառնաս» կուսակցությունից Եվգենի Սմոլկինը և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից Նիկիտա Միխալյովը:

 

Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաև երեք թեկնածու:

 

Ընտրությունները կայանալու են 2018 թվականի սեպտեմբերի 9-ին: