Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին


Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Հուլիս 12 19:05 2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով Աֆղանստանում վճռական  աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

«Հարգարժան վարչապետ Միշել,
Հարգարժան նախագահ Գանի,
Հարգարժան գլխավոր քարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Նախցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համարԱֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր էԽաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համարայդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունըԻնչպես գիտեքՀայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսևորումն էրմարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:

Տիկնայք և պարոնայք,    

Այսօրվա հավաքը վերստին կարևորում է միջազգային անվտանգության խնդիրները և այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունըՄեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղությունանվտանգություն և կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին:

 

Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարությանպետականաշինության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերըԴա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդիբանակի և անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության և զոհողությանԱյնուամենայնիվդեռևս շատ անելիքներ կանորպեսզի առաջընթացն անշրջելի դառնա:

Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագովՀայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին:

Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկումՀետևաբարմենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համարինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:
2010 
թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանընախՄիջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներումՄենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջևինչըիմ կարծիքովՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է:

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբովՄենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունըմասնակցելու ՆԱՏՕ-ի կայուն գործընկերության առաքելությանըերբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:

Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացինՑանկանում եմ ևս մեկ անգամ շեշտելոր մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղությունբարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին:

Քանի որ խոսք գնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասինստիպված եմ անդրադառնալ նաև այդ հիմնախնդրի կարգավորմանըչնայած համարում եմոր այս հարցն անհամատեղելի է սույն քննարկումների ձևաչափի հետքանի որ այս հավաքը միանգամայն այլ նպատակներ է հետապնդումՆԱՏՕ-ն մշտապես և հետևողականորեն հայտարարել էոր այդ հակամարտության կարգավորման գործում որևէ դերակատարություն չունի:

Այնուամենայնիվքանի որ հարցն արդեն բարձրացվել էես կցանկանայի հակիրճ մեկնաբանել և շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստումՀայաստանըինչպես ցանկացած ժողովրդավարական երկիրվերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափովԱյս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարությանմարդու իրավունքների և խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունըմասնավորապեսՎիեննայումՍանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածներըորոնքի թիվս այլոցուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- նշել է Փաշինյանը: