Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ
Հուլիս 12 17:40 2018

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին ասվում է հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո միջնորդների տարածած հայտարարության մեջ:

 

Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ճանաչողական հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ դա Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո սա կողմերի միջեւ այս ձեւաչափով առաջին հանդիպումն է:

 

Նախարարները մտքեր են փոխանակել իրավիճակի վերաբերյալ եւ քննարկել են բովանդակալից բանակցություններում հաջորդ մասնակցության համար հաջորդ քայլերը եւ պարամետրերը: Կողմերը քննարկել են հետագա հանդիպումների մի քանի հարց, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հնարավոր միջոցառումներ:

 

Համանախագահները կարեւորել են լարվածության նվազեցման եւ ռազմատենչ հռետորության կանխման կարեւորությունը: Միջնորդները նաեւ հաստատել են իրենց պատրաստակամությունը օգնել կողմերին հակամարտության խաղաղ կարգավորում գտնել  Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ` ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների եւ ինքնորոշման: