Սևանա լճում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել


Սևանա լճում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել
Հուլիս 12 17:10 2018

Հուլիսի 12-ին, ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում: 

Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: 

Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի (ծնված 1987 թ.) դին: