Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով


Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով
Հուլիս 12 16:50 2018

2018 թվականի հունվար-մայիսին Արցախ է այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Արցախի տուրիզմի վարչությունից հայտնում են, որ զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով:

Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաեւ առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր եւ 1 զբոսաշրջային գործակալ: Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով եւ 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով: