Երևանում քաղաքացու են դանակահարել


Երևանում քաղաքացու են դանակահարել
Հուլիս 12 14:15 2018

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հուլիսի 11-ին ժամը 11.00-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին ժամը 10.10-ին, Պարույր Սևակի, 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Էրիկ Պ.-ն ձերբակալվել է:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:



loading...