Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակիցներից մեկին դանակահարել են


Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակիցներից մեկին դանակահարել են
Հուլիս 12 12:55 2018

Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակցին՝ մեխանիկին, դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հուլիսի 11-ին` ժամը 07:50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։ 
Պարզվել է նաև, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները և դիմել փախուստի: 
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երևանցի 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողն ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։
Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: