Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել «Ժամանակ»


Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել «Ժամանակ»
Հուլիս 12 09:15 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:

Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարեւոր որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով:

Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն:

Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում բունտ է հասունանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...