66-ամյա վարորդը Москвич-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է


66-ամյա վարորդը Москвич-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է
Հուլիս 12 00:18 2018

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Մարտիկ Գրիգորյանը իր վարած Москвич մակնիշի 18 ՏՏ 944 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր-Հերմոն ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Գրիգորյանին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Մ. Գրիգորյանը մահացել է։ 

Մանրամասները՝ այստեղ: