Ո՞Ւմ չի կարելի ոսկի կրել. էքստրասենսի խորհուրդները


Ո՞Ւմ չի կարելի ոսկի կրել. էքստրասենսի խորհուրդները
Հուլիս 12 00:08 2018

Ում չի կարելի ոսկյա զարդեր կրել
Էքստրասենսը խորհուրդ չի տալիս ոսկյա զարդեր կրել այն անձանց, ովքեր ակտիվ կյանքով են ապրում, ովքեր մշտական սթրես են ապրում և ապրում են մեծ քաղաքներում։ Այս մարդկանց վրա ոսկին բացասական ազդեցություն է ունենում, դրանք լրացուցիչ անհանգստացնող գործոն են դառնում։ Արդյունքում տուժում է նյարդային համակարգը, ինչը հանգեցնում է երկարատև դեպրեսիայի, անվերջանալի սթրեսի և նյարդային պոռթկումների։
Ոսկյա զարդեր կրել էքստրասենսը խորհուրդ է տալիս նրանց, ում կյանքն այնքան էլ հագեցած չէ իրադարձություններով և զգամունքներով։ Ոսկին ուժ է տալիս և հաջողություն է բերում միայն այն մարդկանց, ովքեր հանգիստ կյանքով են ապրում։


Ինչու չի կարելի ոսկին կրել արծաթի հետ
Զարդերի սիրահարները ևս մեկ սխալ են թույլ տալիս՝ ոսկին կրում են արծաթի հետ։ Դա էներգիայի ավելորդ կուտակման պատճառ է դառնում և բացասական հետևանքների հանգեցնում։
Ըստ էքստրասենսի՝ ոսկին տալիս է շարժվելու, վերափոխվելու էներգիա, ուժ և կարողություն։ Այն ցանկությունների, կարիքների և ձգտումների առաջացման աղբյուր է։ Արծաթը, ընդհակառակը, մարդուն դարձնում է ավելի հավասարակշռված, հանգիստ և ներդաշնակ։ Այս երկու մետաղների միախառնման արդյունքում դիսոնանս է առաջանում։ Մարդու մեջ խառնվում են երկու հակադիր էներգիաներ, ինչը լիակատար քաոսի է հանգեցնում։ Ըստ էքստրասենսի՝ կտրականապես արգելվում է ոսկին արծաթի հետ կրել, քանի որ դա կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, տրամադրության հաճախակի փոփոխության և անհաջողությունների։



loading...