Քաղաքացին «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել է խմելու ջրի նախկին խողովակաշարից և օգտագործել անձնական կարիքների համար


Քաղաքացին «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել է խմելու ջրի նախկին խողովակաշարից և օգտագործել անձնական կարիքների համար
Հուլիս 11 23:23 2018

Հուլիսի 10-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանության Վայքի բաժնում Սիրակ Հ.-ն հաղորդում է տվել, որ հունիսի 15-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Ազատեկ բնակավայրի «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել են Ազատեկ բնակավայրի խմելու ջրի խողովակաշարից մոտ 50 մ երկարությամբ խողովակ՝ պատճառելով նյութական վնաս:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1958 թ. ծնված Վասակ Հ.-ն հուլիսի 1-ին Ազատեկ բնակավայրի «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել է խմելու ջրի նախկին խողովակաշարից և օգտագործել իր անձնական կարիքների համար:

 

Վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: