Ըստ Սփյուռքի նախարարի` ով կդառնա աշխարհի առաջնության չեմպիոն


Ըստ Սփյուռքի նախարարի` ով կդառնա աշխարհի առաջնության չեմպիոն
Հուլիս 11 23:10 2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին: Օրեր շարունակ ֆուտբոլասեր հասարակությունը համակ ուշադրությամբ հետևում էր առաջնությանը: Դրամատիկ և լարված պահեր , չարդարացված հույսեր - այսպիսին է ֆուտբոլը:

 

 Աշխարհի խաղին հետևում է նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նրան և ընկերներին գրեթե ամեն օր հանդիպում ենք երևանյան սրճարաններից մեկում և այսօր զրուցել ենք Խորվաթիա - Անգլիա խաղի սպասելիքների մասին:

-Պարոն նախարար, Ձեզ հաճախակի են այստեղ տեսնում,ի՞նչ եք կարծում ով կհաղթի Աշխարհի առաջնությունում:

 

-Ես կարծում եմ,որ Խորվաթիան կամք կդրսևորի և հաղթանակ կտանի Անգլիայի նկատմամբ` 2:1 հաշվով և կհայտնվի եզրափակչում,որտեղ պարտության կմատնի Ֆրանսիային և պատմության մեջ առաջին անգամ կնվաճի Մունդիալի գավաթը:

-Այսինքն դուք մտածում եք,որ Խորվաթիա՞ն է լինելու Աշխարհի առաջնությունում հաղթողը և ի՞նչ հաշվով:

 

-Ես կարծում եմ,որ եզրափակչում խորվաթները կհաղթեն ֆրանսիացիներին 4:1  հաշվով:

 

-Իսկ խաղադրույք կատարե՞լ եք:

 

-Ոչ, ես չէ,բայց ընկերներս քիչ առաջ կատարեցին և պարտվեցին: