Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մանվել Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ


Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մանվել Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ
Հուլիս 11 21:37 2018

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ֆեյսբուքյան իր էջում հարցում կազմակերպել՝ պարզելու համար, թե ովքեր են կողմ կամ դեմ, ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

 

 

Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև Մանվել Սեկտորի Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: 

Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը

 

Կողմ եք արդյոք, որպեսզի Մանվել Սեկտոր Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից»,-գրել է քաղաքապետը:



loading...