Բրյուսելում ընթանում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը


Բրյուսելում ընթանում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
Հուլիս 11 21:29 2018

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Որոշ ժամանակ անց կկայանա Մնացականյան - Մամեդյարով հանդիպումը»,-գրել է Բալայանը: