Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ում իրեն միայն Սթոլթենբերգն է հավանում


Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ում իրեն միայն Սթոլթենբերգն է հավանում
Հուլիս 11 20:32 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ ՆԱՏՕ–ում իր նկատմամբ համակրանք միայն մեկ մարդ է տածում. Ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

 

«Կարծում եմ, որ Թրամփը դուր է գալիս միայն գլխավոր քարտուղարին,– ասել է Թրամփն իր մասին՝ երրորդ դեմքով։ —Նա, անկասկած, միակն է այդպիսին, բայց դա ինձ ձեռք է տալիս»։

 

Նշենք, որ Թրամփն ու Սթոլթենբերգը շփվել են իրար հետ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի նախաշեմին՝ աշխատանքային նախաճաշի ժամանակ։ Ֆորումի օրակարգում ԱՄՆ և ԵՄ համագործակցությունն է անվտանգության բնագավառում, նոր հրամանատարական կառույցների ստեղծումը, բլոկի ընդլայնման հարցը և ինչպես ասում են Արևմուտքում՝«Ռուսաստանի զսպումը»։