Բաղրամյան 26-ի դիմաց քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել


Բաղրամյան 26-ի դիմաց քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել
Հուլիս 11 17:30 2018

Նախօրեին Բաղրամյան 26 ի դիմաց մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել, ինչը բարեբախտաբար կանխվել է:

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ տղամարդու ձեռքում բենզինով լի տարա է եղել, որը վերջինս լցրել է իր վրա և փորձել է ինքնահրկիզվել, սակայն ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել նրա գործողությունները:

Հայտնի է նաև, որ տղամարդն այս ծայրահեղ քայլին է դիմել այն պատճառով, որ իր բնակարանի հետ կապված դատարանում գործ է քննվում և այդկերպ ցանկացել է հնչեղություն առաջացնել:

Աղբյուր` Փաստինֆո



loading...