ՄԹ համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին


ՄԹ համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին
Հուլիս 11 17:10 2018

Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով  այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Այս մասին  Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում կատարելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը: