Երթևեկության խախտումների չվճարված տուգանքների համար համաներում կիրառելու օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Երթևեկության խախտումների չվճարված տուգանքների համար համաներում կիրառելու օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Հուլիս 11 15:27 2018

Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 11-ին, 71 կողմ, 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր եւ կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթեւեկելը եւ այլն: