Խուլիգանություն ՝ Հանրապետական բժշկական կենտրոնում


Խուլիգանություն ՝ Հանրապետական բժշկական կենտրոնում
Հուլիս 11 14:33 2018

Հուլիսի 10-ին ժամը 07:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Կարենը մտել է բժշկական կենտրոն, հայհոյում և անցենզուր արտահայտություններ է հնչեցնում բուժաշխատողների հասցեին:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բժշկական կենտրոնից բերման է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Կ. Հ-ին, ով նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում ներկայանալով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վիճաբանության մեջ է մտել բուժանձնակազմի հետ, հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրել վերջիններիս հասցեին՝ խախտելով բնականոն գործունեությունը:

Արցախի ոստիկանություն