Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել է թալանված


Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել է թալանված
Հուլիս 11 14:22 2018

Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Արմաշ գյուղը մի խումբ ճիվաղների կողմից տեռորի է ենթարկվում: Գյուղացիները ամեն առավոտ միմյանց «Բարի լույսի» փոխարեն հարցնում են՝ «Հո տունդ մարդ չի՞ մտել, հո տուն-տեղ չե՞ն թալանել», գրում է shamshyan.com-ը:

Երեկ՝ հուլիս 10-ին, Արմաշ գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհերի և 20-ամյա Անահիտի հարսանեկան արարողությունն էր ու մինչ երիսասարդ զույգը իրենց հարազատների հետ նշում էին հարսանիքը, գիշերը անհայտ անձը կամ անձինք թալանել են նրանց տները:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարսանեկան արարողությունից հետո նորապսակների հարազատները վերադառնալով տուն, անակնալի են եկել, տեսնելով, որ տներն ամբողջությամբ տակնուվրա է արված: Մհերենց տանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա, արծաթյա և ադամանդե զարդեր, իսկ նույն ձևով են վարվել նաև Մհերի կնոջ հայրական տանը՝ տակնուվրա անելով տան ներսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այնտեղից էլ են ինչ-որ բաներ գողացել:

ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գյուղում իրար հետևից գողություններ են կատարվում, սակայն չգիտես ինչու, գողերը համարվում են անորսալի ու երևի դա է պատճառը, որ նրանք մտածում են՝ էս ամգամ տարանք, չբռնվանք, հա էլ կարանք տանենք: Գոնե էս դեպքում բացահայտվեն ու իմանանք, թե ով կամ ովքեր են էդ սրիկաները, որ էս խախանդ գյուղի բնակիչներին, ովքեր կենացմահու պայքար են տալիս հողի հետ, իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար, հանգիստ թողեն: Գողը կամ գողերը հո երկնքից չիջան, կամ սահմանի այն կողմից չեկան, ինչքան էլ գյուղը սահմանամերձ լինի: Մենք վստահ ենք, ցանկության դեպքում իրավապահները կբացահայտեն դեպքերը ու կատարողները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերը նաև մեկ այլ գյուղացու տուն էլ են «անկոչ հյուրերը» փորձել թալանել, սակայն նկատել են, որ տանը մարդ կա, դիմել են փախուստի, իսկ օրեր առաջ էլ թալանել են գյուղապետ Հակոբ Զեյնալյանի խանութը: Այս դեպքերը նույնպես մինչև այժմ չեն բացահայտվել»: