Ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս 57-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել


Ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս 57-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել
Հուլիս 11 14:00 2018

Երևանի Մելքումովի 72/1 հասցեի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Աշոտ Դուրյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել:

 Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատելիս է եղել նշված ճանապարհին, որը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և աշխատանքների ժամանակ ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է: