Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը


Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը
Մարտ 27 12:07 2024

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Օրվա ավարտին հանդիպում է տեղի ունեցել ճանապարհաշինական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ։ Ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության` «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիումի անդամները։ Քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Շեշտվել է, որ շինաշխատանքները պետք է իրականացվեն որակով և նախանշված ժամկետներում։ 
«
Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը կհամալրվեն իրենց տեխնիկական միջոցները, կավելացվի շինարարների թիվը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։