Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք համայնք

Կոտայքի մարզպետն  այցելել է Ակունք համայնք
Հուլիս 11 23:47 2018

   Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի և խոշորացված համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ, եղել համայնքների դպրոցներում, ապա այցելել Մշակույթի Տուն և բուժամբուլատորիա։

  Այցի հիմնական նպատակը Ակունք համայնքի Նոր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։

 Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, ճանապարհների խնդիրներն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր:

Խոշորացված համայնքի ղեկավարի կողմից վարչական նոր ղեկավարի նշանակման համար գյուղի հանրության կողմից 4 թեկնածություններ առաջադրվեցին, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ համառոտ կենսագրականով և ծրագրային ելույթով։

 Առաջադրված թեկնածություններից Ակունք համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական նոր ղեկավարին։

«Սեպտեմբեր ամսին Ակունք համայնքում ունենալու ենք արդեն իսկ վերանորոգված և ջեռուցվող մանկապարտեզ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը: