Համացանցում հրապարակվել է Ջորջ Քլունիի վթարի տեսանյութը


Համացանցում հրապարակվել է Ջորջ Քլունիի վթարի տեսանյութը
Հուլիս 11 10:32 2018

Դերասան Ջորջ Քլունին նախօրեին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։

Ճանապարհին նա բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի:

Դերասանին հիվանդանոց էին տեսափոխել ձեռքերի, ոտքերի ու ազդրի թեթև վնասվածքներով։ Դերասանին հիվանդանոցից տուն է տարել կինը՝ Ամալ Քլունին։  Իսկ համացանցում հրապարակվել է բուն վթարի տեսագրությունը։