Խոշոր հրդեհ Երեւանում. «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Երեւանում. «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հուլիս 11 10:22 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող գրասենյակի տանիքում եւ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում գտնվող պահեստի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:23-ին: Շարուրի փողոցի թիվ 47/1 հասցեում այրվել է տանիքի ապակե բամբակյա ջերմամեկուսիչ շերտը (մոտ 10 քմ), ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 20 քմ), իսկ Արարատյան փողոցի թիվ 90/26 հասցեում՝ ապակե բամբակ, ստվարաթուղթ եւ փայտանյութ (մոտ 2,5 խմ):