Ի՞նչ գիրք էին նվիրել սփյուռքի նախարարին. «Հրապարակ»


Ի՞նչ գիրք էին նվիրել սփյուռքի նախարարին. «Հրապարակ»
Հուլիս 11 09:25 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում նախարարների դիմաց գրքեր էին դրված։ Վարչապետը հայտարարեց, որ դա «Անտարեսի» նվերն է իրենց՝ «ընթերցանությունը խթանելու» նպատակով։ Կառավարության անդամների՝ գիրք կարդալու թեման հատկապես ակտուալ դարձավ սփյուռքի նախարարին Օրուելի «Անասնաֆերմայի» վերաբերյալ մեր հարցից հետո, որի «հեղափոխական» ու հումորային ենթատեքստը երիտասարդ նախարարն ու նրա «ինտելեկտուալ» ֆանատները լավ չէին հասկացել։

 

Իսկ երեկ նախարարների սեղաններին դրված գրքերը տարբեր էին, հիմնականում՝ հայ հեղինակների ստեղծագործություններ, որոնց մեջ, իհարկե, հոկտեմբերյան հեղափոխության մասին պատմող «Անասնաֆերման» չկար։ Բայց կային այլ՝ ոչ պակաս խորհրդանշական վերնագրերով գրքեր․ «Միս ուտողները», «Սեր՝ Մոսկվայում», «Ապուշների ուղևորությունը», որի անունը հնչեցնելիս անգամ վարչապետի ծիծաղը եկավ։

Ի դեպ, սփյուռքի նախարարն իրեն նվիրած գիրքը թաքցրել էր դարակում։ Չիմացանք, թե որ գիրքն է»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: