«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի՞ է նախապատրաստվում «Փաստ»


«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի՞ է նախապատրաստվում «Փաստ»
Հուլիս 11 09:10 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ հայտարարություններ են հրապարակում, որ իրենց անհրաժեշտ են սկսնակ իրավաբաններ, կարելի է նաեւ՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչի համար են իրավաբաններ ընդունում աշխատանքի: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ՔՊ–ն ստեղծում է խորհրդատվական կենտրոն, որը քաղաքացիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն է մատուցելու: Եթե հաշվի առնենք, որ առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ նախորդ ընտրություններին որոշ կուսակցություններ պարբերաբար նման խորհրդատվություններ մատուցել են, ինչն, ի դեպ, նույն ՔՊ–ականների կողմից որակվել է որպես ընտրակաշառք, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը եւս այդ ճանապարհով է գնում:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ նորաթուխ իրավաբաններին վճարվելու է մոտ 100.000 դրամ աշխատավարձ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավաբանական խորհրդատվական կենտրոնի ձեւավորման աշխատանքները համակարգում է մասնագիտությամբ լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով փափագում է դառնալ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...