Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր


Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Հուլիս 10 22:30 2018

Այսoր` հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորներն են վարորդի քույրը և 2 անչափահաս երեխաները։ Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ այստեղ: