Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է հասարակական կարգի ապահովման բաժնի պետին (տեսանյութ)


Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է հասարակական կարգի ապահովման բաժնի պետին (տեսանյութ)
Հուլիս 10 22:04 2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 10-ին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անձնակազմին ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Այվազյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապի և լրատվության վարչությունից,ստորաբաժանման նորանշանակ ղեկավարը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնը:

Ոստիկանության պետը խոսել է հասարակական կարգի ապահովման վարչության աշխատանքի, արտաքին ծառայության որակի բարձրացման մասին: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ հենց արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններից է կարծիք կազմվում ոստիկանության մասին, ուստի պետք է լինել կարգապահ ու կոկիկ: 
Եվս մեկ անգամ կարևորվել է այս տարի հանրապետությունում անցկացվելիք արարողակարգային մեծ միջոցառումների՝ Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատշաճ անցկացումը:

Խորհրդակցությանը քննարկվել են հասարակական կարգի պահպանությանը վերաբերող այլ հարցեր, տրվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: