Կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը


Կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը
Հուլիս 10 19:50 2018

Այսօր պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 

Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարեհաջող զարգացումը», ինչպես նաև վստահություն է հայտնվել կապերի հետագա ամրապնդման վերաբերյալ:

 

Զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըպաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ադրբեջան այցի ավարտից հետո Թուրքիայի նախագահը կուղղվի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: