Փարիզում գործում են հյուրանոցներից զբոսաշրջիկների իրերը գողացող ավազակախմբեր


Փարիզում գործում են հյուրանոցներից զբոսաշրջիկների իրերը գողացող ավազակախմբեր
Հուլիս 10 19:31 2018

Փարիզի իշխանությունները նախազգուշացրել են զբոսաշրջիկներին ավազակների խմբի մասին, որն անձնական իրեր է գողանում հյուրանոցային համարներից: Այս մասին հայտնում է Express-ը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ «հյուրանոցային առնետներ» անունը ստացած հանցագործների նպատակը քաղաքի մարդաշատ թաղամասերի թանկարժեք հյուրանոցներն են, որտեղ շատ զբոսաշրջիկներ են լինում:

 

«Նրանցից ոմանք խառնվում են զբոսաշրջիկների խմբերին և գողանում նրանց ուղեբեռը, իսկ մյուսները կեղծ անուններով բնակվում են հյուրանոցներում և գողություն անում չհրկիզվող պահարաններից», - պատմել է ոստիկանության հանձնակատար Թոնի Մարիեթը:

 

Մարիեթը նաև նախազգուշացրել է, որ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն զբոսաշրջային թաղամասերում, այլ նաև քաղաքի հանգիստ հատվածներում:



loading...