Աշխարհի առաջնություն․ առաջին կիսաեզրափակչին ընդառաջ՝ գուշակ-կատվի կանխատեսումն ու երկրպագուների սպասելիքները


Աշխարհի առաջնություն․ առաջին կիսաեզրափակչին ընդառաջ՝ գուշակ-կատվի կանխատեսումն ու երկրպագուների սպասելիքները
Հուլիս 10 13:37 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչ խաղը։ Կհանդիպեն Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները։

Առաջնության ողջ ընթացքում երկու թիմերն էլ բավական վստահ հանդես եկան։ Թեեւ խաղի ֆավորիտ է համարվում Ֆրանսիայի հավաքականը, սակայն չմոռանանք, որ բելգիացիներին հաջողվեց մրցաշարից դուրս թողնել չեմպիոնի կոչման հավակնորդներից Բրազիլիայի թիմին։

Բացի այդ, Էրմիտաժի գուշակ-կատու Աքիլեսն այսօր արել է իր ընտրությունը։ Համաձայն կատվի գուշակության՝ եզրափակիչ փուլ երկու հավաքականներից կանցնի Բելգիան։

Фото НТВ.