Հանքավանի սարերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ


Հանքավանի սարերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Հուլիս 10 11:13 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 9-ին՝ ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հանքավանի սարերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Զ. Ս.):