Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին


Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին
Հուլիս 9 23:17 2018

Երևանն իր պատմության մեջ առաջին անգամ կին ղեկավար կունենա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Operativ.am-ը, այսօր հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: 

Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: