Երևան-Մեղրի ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Երևան-Մեղրի ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Հուլիս 9 15:57 2018

Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին Հուլիսի 7-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» բեռնատարին: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 36-ամյա ուղեւորը` Ջոնիկ Հովսեփյանը, տեղում մահացել:

Կատարվում է քննություն։

loading...