Տարեց բնակչի դին փրկարարները հայտնաբերել են հյուրասենյակի հատակին


Տարեց բնակչի դին փրկարարները հայտնաբերել են հյուրասենյակի հատակին
Հուլիս 9 15:15 2018

Հուլիսի 9-ին՝ ժամը 09:45-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Է. Փ.-ի (ծնված 1936 թ.) դին: