Ադրբեջանը Ղարաբաղ այցելած արտասահմանցիների ցուցակում 180 լրագրողների է ներառել: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Նրանց մեծամասնությունը ռուս և ուկրաինացի լրագրողներ են», - գործակալությանը հայտնել են ադրբեջանական գերատեսչությունից: ԱԳՆ-ում ընդգծել են, որ «սև ցուցակում», ընդհանուր առմամբ, 623 մարդ է ընդգրկված:
Նշվում է, որ ամենից հաճախ Լեռնային Ղարաբաղ են այցելել ռուս, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի և ամերիկացի լրագրողները:
Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարը գործակալությանը հայտնել է նաև, որ ներկա պահին գերատեսչությունում ուսումնասիրում են ինդոնեզիական «Տեմպո» ամսագրի ներկայացուցիչ Ֆամեգա Պուտրիի` Ղարաբաղ կատարած «անօրինական այցի» հետ կապված գործը: